Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին.
Վարդենիս համայնքի 2024թ. համար հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1. Հիմք ընդունելով Վարդենիսի համայնքապետարանի և <<Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ>> ՍՊԸ-ի միջև կնքված 20.09.2016թ և ներդրումներ կատարելու ԳՄՎՀ -24/05 և ԳՄՎՀ-24/05-01 պայմանագրերը, թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի պահուստային ֆոնդից 4639/այլ ընթացիկ դրամաշնորհներ/ տնտեսագիտական հոդվածով <<Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ>> ՍՊԸ-ին հատկացնելու 1 426 967 դրամ դրամաշնորհային վճար:
2.Ամանորյա միջոցառումներ կազմակերպելու՝ Վարդենիս համայնքը տոնական զարդարելու նպատակով թույլատրել համայնքի ղեկավարին՝ համայնքի պահուստային ֆոնդից հատկացնելու 14 000 000 դրամ: