Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ հիմք ընդունելով Վարդենիսի համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին 22 օգոստոսի 2016 թվականի N 51-Ա որոշումը, Վարդենիս համայնքի տարածքում աղբահանության աշխատանքների բարելավման, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի (հետագա տեքստում՝ «Ծրագիր»)շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի միջև 05.04.2016 թվականին կնքված վարկային համաձայնագրի 5.01 բաժնի «d» կետի, ինչպես նաև՝ Աբովյանի, Բյուրեղավանի, Ճամբարակի, Չարենցավանի, Գավառի, Հրազդանի, Նոր Հաճնի, Մարտունու, Սևանի, Ծաղկաձորի, Վարդենիսի, Եղվարդի քաղաքապետարանների և Զարգացման Եվրոպական Բանկի միջև 05.04.2016 թվականին կնքված՝ Ծրագրի իրականացման և աջակցության համաձայնագրով նախատեսված և <<Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ>> ՍՊԸ-ի միջև կնքված 20.09.2016թ և ներդրումներ կատարելու ԳՄՎՀ -24/05 և ԳՄՎՀ-24/05-01 պայմանագրերը, Վարդենիս համայնքի իրավունքների իրականացման ու պարտավորությունների կատարումն ապահովելու և «ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԿԿԹԿ» ֆիրմային անվանմամբ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության համաձայնագրով նախատեսված պարտավորությունները կատարելու նպատակով առաջարկում եմ տալ Ձեր համաձայնությունը 3 փետրվարի 2024 թվականի N 4-Ն որոշմամբ 2024 թվականի համար հաստատված բյուջեում կատարել փոփոխություն․ համայնքի պահուստային ֆոնդից 4639/այլ ընթացիկ դրամաշնորհներ/ տնտեսագիտական հոդվածով <<Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ>> ՍՊԸ-ին հատկացնելու ընդհանուր առմամբ 1 միլիոն 426 հազար 967 դրամ դրամաշնորհային վճար։
Երկրորդ կետով առաջարկում եմ ամանորյա միջոցառումներ կազմակերպելու՝ Վարդենիս քաղաքը տոնական զարդարելու նպատակով տալ Ձեր թույլատվությունը համայնքի ղեկավարին համայնքի պահուստային ֆոնդից հատկացնելու 10 միլիոն դրամ:
Ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Կարեն Մկրտչյանը առաջարկելով ամանորյա միջոցառումներ կազմակերպելու՝ Վարդենիս համայնքում տոնական զարդարելու նպատակով թույլատրել համայնքի ղեկավարին՝ համայնքի պահուստային ֆոնդից հատկացնելու 14 000 000 դրամ:
Հարցի կետերի վերաբերյալ առարկություններ կամ առաջարկություններ չեղան, քվեարկության արդյունքում 20 կողմ 0 դեմ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
Քվեարկությանը ավագանու անդամ Վարդան Մարգարյանը:
|