|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 ապրիլի 2023 թվականի N 59-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին. Վարդենիս համայնքի 2023թ.համար հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1.Հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍՆ-ի 2023թ-ի մարտի 14-ի N//5682-2023 գրությունը ,ըստ որի, խնդրվում է Վարդենիս համայնքի աջակցությունը նախադպրոցական կրթության միկրոծրագրերի կառավարման հանձնաժողովի 2023թ հունվարի 12-ի նիստում հաստատված ուսումնական հաստատություններում ծրագրով նախատեսված համապատասխան ներդրման ապահովումը ՝համաձայն Վարդենիս համայնքի համար հաստատված հաստատությունների ցանկի՝<<Կարճաղբյուրի Ա.Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց>>ՊՈԱԿ 2 761 000 ՀՀ դրամ, <<Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ 837 000 ՀՀ դրամ,ընդամենը 3 598 000 ՀՀ դրամ; թույլատրել համայնքի ղեկավարին Վարդենիս համայնքի 2023թ.համար հաստատված բյուջեի պահուստային ֆոնդից 4637 /Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածով կատարել վերոնշյալ 3 598 000 ՀՀ դրամի ներդրումը։
|
Կողմ -20 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱԶՈՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՆԵԼԼԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԱՔՍՅԱ ՀՈՎՀԱՆԻՍՅԱՆ ՍՊԱՐՏԱԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՆԱԻՐԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԱԹԵՆԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԵՆ ՇԱԲՈՅԱՆ ՄՈՒՇԵՂ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԴԱՎԻԹ ՇՀՈՅԱՆ ԶԱՎԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՌՈՄԵԼՅԱ ՍԻՄՈՆՅԱՆ ՍԵՎԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՋԵՄԱՐԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(63.04 Կբ)
|
|
(92.82 Կբ)
|
|
(21.95 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|