Այսօր: Հինգշաբթի, 13 Մարտի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 180
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 180
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով՝  համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N 1 հավելվածի։

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 2  հավելվածի։

3. Առաջարկել Վարդենիս համայնքի ղեկավարին` համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու նպատակով  սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին։

4. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(12.11 Կբ)
(25.04 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ համայնքապետարանի աշխատակազմի նախկինում հաստատված կառուցվածքում  առանձնացված չեն եղել քաղաքական, հայեցողական պաշտոնները, ինչպես նաև համայնքային ծառայողների անվանացանկում  աշխատակազմի քարտուղարի պաշտոնը, առաջարկում եմ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքում և անվանացանկում կատարել փոփոխություն՝ առանձնացնելով քաղաքական, հայեցողական պաշտոնները, ինչպես նաև՝ աշխատակազմի քարտուղարի պաշտոնը։ Համայնքապետարանի աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու և փաստաթղթաշրջանառությունը ավելի պատշաճ կազմակերպելու համար,նպատակահարմար եմ համարում ավելացնել << Քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների>>> բաժին, որտեղ կունենանք բաժնի պետ,իսկ 1 գլխավոր մասնագետ և 10 առաջատար մասնագետ պաշտոնները առանձնացնելու ենք նախկին հաստիքացուցակի համայնքային ծառայողների պաշտոնների տողից և ներառելու տվյալ բաժնում։ Առանձնացնելու ենք նաև Աշխատակազմ տողը՝ ցանկում ներառելով կառուցվածքային ստորաբաժանումների մեջ չներառված մնացած 45 համայնքային ծառայողների պաշտոնները, այսպիսով համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքն ու հաստիքացուցակը բերելով ՀՀ Կառավարության կողմից հաստատված օրինակելի ձևին։ Նշեմ նաև, որ դրույքաչափերում կատարվել են որոշակի փոփոխություններ, որը ներառված է Ձեզ ներկայացված նախագծում։

Առաջարկեց հաստատել ներկայացված ձևով՝ համաձայն 2-րդ հավելվածի։

Նշված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից հաստատվելուց հետո։

Ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը առաջարկելով վերանայել և բարձրացնել հավաքարարների աշխատավարձը և խոշոր բնակավայրերի վարչական ղեկավարների աշխատավարձները, որին քվեարկության արդյունքում տվեցին համաձայնություն:

Քվեարկության արդյունքում 24 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Քվեարկությունից հետո ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը դուրս է գալիս նիստերի դահլիճից և չի մասնակցում հաջորդ հարցի քվեարկությանը:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner