Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 132
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 125
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 125
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ Վ.ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ 47 ՀԱՍՑԵԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Պետական գույքի կառավարման կոմիտեի 30.08.2024 թվականի N 01/11.7/5373-2024 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող մարզ Գեղարքունիքի, համայնք Վարդենիս, Վարդենիս քաղաք Վ.համբարձումյան փողոց 47 հասցեի անշարժ գույքի նվիրաբերությունը՝  Վարդենիս համայնքին:

2․ Հաստատել Վարդենիս  քաղաքի ՎՀամբարձումյան փողոց 47 հասցեում գտնվող անշարժ գույքը Վարդենիս համայնքին նվիրաբերելու վերաբերյալ՝  հանրօգուտ ներդրումային ծրագիրը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(137.17 Կբ)
(21.25 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Համայնքի ղեկավարը նշեց, որ <<Վարդենիսի Կոմունալ տնտեսություն և բարեկարգում>> ՀՈԱԿ-ը տեղակայված է Վ. Համբարձումյան փողոց 47 հասցեում, որը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը:

Վարդենիսի համայնքապետարանը դիմել է համապատասխան մարմիններին նշված անշարժ գույքը համայնքապետարանին նվիրաբերելու վերաբերյալ, միաժամանակ ներկայացնելով երեքամյա ծրագիր՝

1 Գույքի պահպանման

2 Տեխնիկաների ձեռքբերման

3 Արևային կայանի տեղադրման

 Այժմ անհրաժեշտ է տալ Ձեր համաձայնությունը գույքը նվիրաբերության ընդունելու և <<Վարդենիսի Կոմունալ տնտեսություն և բարեկարգում>> ՀՈԱԿ-ի աշխատանքները արդյունավետ իրականացնելու համար:

Առարկություններ և առաջարկություններ չեղան:

Քվեարկության արդյունքում 21 կողմ 0 դեմ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner