Համայնքի ղեկավարը նշեց, որ <<Վարդենիսի Կոմունալ տնտեսություն և բարեկարգում>> ՀՈԱԿ-ը տեղակայված է Վ. Համբարձումյան փողոց 47 հասցեում, որը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը:
Վարդենիսի համայնքապետարանը դիմել է համապատասխան մարմիններին նշված անշարժ գույքը համայնքապետարանին նվիրաբերելու վերաբերյալ, միաժամանակ ներկայացնելով երեքամյա ծրագիր՝
1 Գույքի պահպանման
2 Տեխնիկաների ձեռքբերման
3 Արևային կայանի տեղադրման
Այժմ անհրաժեշտ է տալ Ձեր համաձայնությունը գույքը նվիրաբերության ընդունելու և <<Վարդենիսի Կոմունալ տնտեսություն և բարեկարգում>> ՀՈԱԿ-ի աշխատանքները արդյունավետ իրականացնելու համար:
Առարկություններ և առաջարկություններ չեղան:
Քվեարկության արդյունքում 21 կողմ 0 դեմ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց
|