|
Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ «Շեն Ֆրանսիայի» ֆինանսավորմամբ իրականացվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վանեվան բնակավայրի ոռոգման ջրատարի կառուցման աշխատանքներ։
Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է տասներեք միլիոն ութ հարյուր իննսուներկու հազար յոթ հարյուր դրամ, որից ՇԵՆ ԲՀԿ-ն տրամադրում է տասներկու միլիոն մեկ հարյուր հիսուներկու հազար յոթ հարյուր դրամ, իսկ համայնքի ներդրումը կազմում է մեկ միլիոն յոթ հարյուր քառասուն հազար դրամ։
Առաջարկեց թույլատրել՝ Վանեվան բնակավայրի ոռոգման ջրատարի կառուցման շինարարական աշխատանքների, տեխնիկայի և շինանյութի ձեռք բերման համար՝ Վարդենիս համայնքի բյուջեի 1․6․1 բյուջետային դասակարգման 4269 հոդվածից հատկացնել մեկ միլիոն յոթ հարյուր քառասուն հազար դրամ:
Հարցի վերաբերյալ առարկոււթյուններ և առաջարկություններ չեղան:
Քվեարկության արդյունքում 20 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|