24.10.24
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ որպես արդարադատության ոլորտումպետական քաղաքականութան կարևոր ուղղություն և միջոցառում ամրագրվել է հաշտարարությանզարգացումը, որի համատեքստում կատարված օրենսդրական բարեփոխումներով սահմանվել է ընտանեկանգործերով պարտադիր հաշտարարության ինստիտուտը: Մասնավորապես, ամուսնալուծության, երեխայիբնակության վայրի որոշման, ալիմենտի (ապրուստավճարի) բռնագանձման, ամուսինների ընդհանուրսեփականությունը համարվող գույքի բաժանման, երեխայի հետ շփմանը, դաստիարակությանն ուկրթությանը վերաբերող հարցերով ծնողական իրավունքների իրականացման, երեխայի տեսակցության կարգսահմանելու, ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ գործերով նախքանդատարան դիմելը հաշտարարության իրականացումը ...
Մանրամասն |
|
24.10.24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Վարդենիս համայնքում նախատեսվում է հոկտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին, համայնքապետարանի նիստերի դահլիճում իրականացնել իրազեկման հանդիպում, որի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության մասնագետները կներկայացնեն գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը, կպատասխանեն տնտեսավարողների հարցերին։
|
|
22.10.24
ՍԻՐԵԼԻ ՛ ՎԱՐԴԵՆԻՍՑԻՆԵՐ, ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՍ ԱՅՍ ՓԱՌԱՀԵՂ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Ուրախությամբ հայտնում ենք, որ Ալբանիայի Տիրանա քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության եզրափակչում Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող հունահռոմեկան ոճի ըմբիշ, վարդենիսցի Հայկ Խլոյանը 97 կգ քաշային կարգում 11։6 հաշվով, առավելության հասնելով բելառուսցի մարզիկի նկատմամբ, հռչակվեց աշխարհի չեմպիոն։ Սիրելի' Հայկ, շնորհավորում եմ այս անհավանական նվաճման համար, ողջ Վարդենիսն այս րոպեներին ցնծության մեջ է։ Անհամբեր սպասում ենք քեզ Վարդենիսում, որպեսզի միասին տոնենք պատմական այս հաղթանակը։ Սիրով` Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյան
|
|
21.10.24
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Հոկտեմբերի 21-ին, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց համայնքապետարանի ղեկավար կազմի, բաժինների պետերի, <<Կոմունալ տնտեսություն և բարեկարգում>> ՀՈԱԿ-ի տնօրենի, Վարդենիսի ՔԿԱԳ սպասարկման կենտրոնի ղեկավարԽաչատուր Երանոսյանի մասնակցությամբ։Ներկայացվեցին համայնքի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ զեկույցներ, խոսվեց աշխատանքների կատարման ընթացքի մասին, քննարկվեցին առաջիկայում կատարվելիք ծրագրերի վերաբերյալ մի շարք հարցեր։Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը կարևորեց համայնքի բյուջեի կատարողականը և հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել Վարդենիս քաղաքի և գյուղական բնակավայրերի գանձումների հավաքագրման աշխատանքները՝ ...
Մանրամասն |
|
19.10.24
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Վարդենիս և Ճամբարակ խոշորացված համայնքներից դիակների տեղափոխումը և ախտաբանաանատոմիական դիահերձումները կատարվում են պետպատվերի շրջանակներումՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանից դիակների տեղափոխումը և ախտաբանաանատոմիական դիահերձումները կատարվում են ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Գեղարքունիքի մարզային դատաբժշկական փորձաքննությունների բաժնի Մարտունի-Վարդենիս բաժանմունքում, իսկ Ճամբարակի տարածաշրջանից՝ «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ դիահերձարանում։Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող պացիենտների մահերի, ինչպես նաև տնային մահերի դեպքերում, անկախ սոցիալապես անապահով և առանձին /հատուկ/ խմբերի ցանկում ընդգրկվելու հանգամանքից, ...
Մանրամասն |
|
19.10.24
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Տեղեկացվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Գեղամասար, Սոթք, Դարանակ, Մաքենիս և Լճավան բնակավայրերի ազգաբնակչությանը, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բաժիններում ՀՀ քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու և աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև ԼՂ-ից տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու կապակցությամբ, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ստեղծել է շրջիկ ծառայություն։Գեղամասար բնակավայրի բնակիչները իրենց բնակավայրում տեղակայված շրջիկ ծառայությանը իրենց հարցերով կարող են դիմել հոկտեմբերի 26-ին, ժամը 10-12-ն,Սոթք բնակավայրի բնակիչները` հոկտեմբերի 26-ին, ժամը 13:00-15:00- ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |