Այսօր: Կիրակի, 23 Փետրվարի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 21
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 21
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅԱՆՔԻ ԱԿՈՒՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԻՑ ՀԱՄՅԱՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի դրույթներով,  հիմք ընդունելով Ակունք բնակավայրի ղեկավարի գրությունը  և համայնքի ղեկավար առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է

Տալ համաձայնություն   Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի եկեղեցուն կից՝ համայնքային սեփականություն հանդիսացող  տարածքի բարեկարգման  աշխատանքներ  իրականցնելու համար

Թույլատրել համայնքի ղեկավարին բարեկարգման աշխատանքներ իրակամացնելու համար համայնքի վարչական բյուջեի 4251 ընթացիկ նորոգման ծախսերից հատկացնել համաձայն ներկայացված նախագծա-նախահաշվային փաստաթղթերի (ծրագրի արժեքը կազմում է 1 800 000  (մեկ միլիոն ութ հարյուր հազար ) ՀՀ դրամ:  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԲԳԱՐ ԱԲԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(50.93 Կբ)
(1.29 Մբ)
(358.54 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ առաջարկեց տալ համաձայնություն Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի եկեղեցու հարակից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի բարեկարգման աշխատանքներ իրականացնելուն։

Համայնքի վարչական բյուջեի 4251 ընթացիկ նորոգման ծախսերի հաշվին, առաջարկում եմ թույլատրել բարեկարգման աշխատանքների իրականացումը՝ ըստ ներկայացված նախագծա-նախահաշվային փաստաթղթերի, որտեղ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 5 միլիոն 564 հազար 730 ՀՀ դրամ։

Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը առաջարկեց  5564730  (հինգ միլիոն հինգ հարյուր  վաթսունչորս հազար յոթ հարյուր երեսուն ) դրամի փոխարեն տրամադրել 1800000 /մեկ միլիոն ութ հարյուր հազար/ դրամ, մանացածը կֆինանսավորվի բարերի կողմից,իսկ եթե բարերարը հրաժարվի, ապա նորից կներկայացնենք ավագանու քննարկման գումար վաելացնելու համար:

Առարկություններ և առաջարկություններ չեղան:

Քվեարկության արդյունքում 22 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner