Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 23
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2024-2026ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով,  և <<Բյուջետային համակարգի  մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի  առաջարկը` համայնքի ավագանին որոշում է.

1. Քննարկել և հաստատել Վարդենիս համայնքի 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(216.50 Կբ)
(53.03 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Համայնքի ղեկավար Ա․ Խաչատրյանը ներկայացրեց հարցը.

Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի դրույթների իրագործման հիմնական գործիքը, որը հնարավորություն է տալու առավել իրատեսական, առարկայական դարձնել համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը' առաջիկա երեք տարվա համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրն t (ՄԺԾԾ): Այն հստակեցնում է եռամյա ժամանակահատվածում համայնքի ծախսային քաղաքականությունը տարեկան կտրվածքով:

Ձեզ եմ ներկայացնում 2024-2026 թվականների եկամտային և ծախսային մասը՝
2024թ. եկամուտներ՝ հինգ միլիարդ յոթ հարյուր տասնյոթ միլիոն չորս հարյուր քսանյոթ հազար դրամ, ծախսեր՝ հինգ միլիարդ ութ հարյուր վաթսուն միլիոն հարյուր տասներկու հազար դրամ.
2025թ. եկամուտներ՝ հինգ միլիարդ ութ հարյուր վաթսունչորս միլիոն ութ հարյուր տասներեք հազար դրամ, ծախսեր՝ վեց միլիարդ տասնչորս միլիոն ութ հարյուր տասներեք հազար դրամ,
2026թ. եկամուտներ՝ վեց միլիարդ  հարյուր վաթսունյոթ միլիոն  չորս հարյուր ութսուն հազար դրամ, ծախսեր՝ վեց միլիարդ երկու հարյուր հիսունյոթ միլիոն չորս հարյուր ութսուն հազար դրամ.

Ինչպես գիտենք, նախկինում մեր կողմից հաստատվել է 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, սակայն անհրաժեշտություն է առաջացել ավելի մանրամասն բացատրագրով ներկայացնելու տարածքային կառավարման նախարարություն, որից հետո կտեղադրվի համայնքի պաշտոնական կայքում: 

Հարցը դրվեց քվեարկության: Արդյունքում՝  25 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner