Համայնքի ղեկավար Ա․ Խաչատրյանը ներկայացրեց հարցը.
Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի դրույթների իրագործման հիմնական գործիքը, որը հնարավորություն է տալու առավել իրատեսական, առարկայական դարձնել համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը' առաջիկա երեք տարվա համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրն t (ՄԺԾԾ): Այն հստակեցնում է եռամյա ժամանակահատվածում համայնքի ծախսային քաղաքականությունը տարեկան կտրվածքով:
Ձեզ եմ ներկայացնում 2024-2026 թվականների եկամտային և ծախսային մասը՝ 2024թ. եկամուտներ՝ հինգ միլիարդ յոթ հարյուր տասնյոթ միլիոն չորս հարյուր քսանյոթ հազար դրամ, ծախսեր՝ հինգ միլիարդ ութ հարյուր վաթսուն միլիոն հարյուր տասներկու հազար դրամ. 2025թ. եկամուտներ՝ հինգ միլիարդ ութ հարյուր վաթսունչորս միլիոն ութ հարյուր տասներեք հազար դրամ, ծախսեր՝ վեց միլիարդ տասնչորս միլիոն ութ հարյուր տասներեք հազար դրամ, 2026թ. եկամուտներ՝ վեց միլիարդ հարյուր վաթսունյոթ միլիոն չորս հարյուր ութսուն հազար դրամ, ծախսեր՝ վեց միլիարդ երկու հարյուր հիսունյոթ միլիոն չորս հարյուր ութսուն հազար դրամ.
Ինչպես գիտենք, նախկինում մեր կողմից հաստատվել է 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, սակայն անհրաժեշտություն է առաջացել ավելի մանրամասն բացատրագրով ներկայացնելու տարածքային կառավարման նախարարություն, որից հետո կտեղադրվի համայնքի պաշտոնական կայքում:
Հարցը դրվեց քվեարկության: Արդյունքում՝ 25 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|