Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 37
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 37


Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿՈՄՈՒՆԱԼ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՆՎԻՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետովհիմք ընդունելով ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸհամայնքի ավագանին որոշում է.

1.Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի սեփականություն հանդիսացող կոմունալ ենթակառուցվածքները (սեփականության իրավունքի վկայական՝ թիվ 2295535 տրված 15.10.2010թ) նվիրել՝ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.92 Մբ)
(113.32 Կբ)
(365.84 Կբ)
(83.76 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ներկայացնելով օրակարգի հաջորդ հարցը: Համայնքի ղեկավարը նշեց, որ հարցը քննարկվել է  դեռևս 2017թվականից , սակայն ոչ մի լուծում չի ստացել տվյալ հարցը քանի որ հարցի լուծման հետ կապված հիմնավորումներ չեն եղել: Համաձայն ջրային կոմիտեի գրության ըստ սահմանված կարգի համայնքը պետք է ներքին ցանցը նվիրի ջրային կոմիտեին, իսկ ջրային կոմիտեն պետք է վարձակալական հիմունքներով տրամադրի <<Վեոլիա ջուր>> ՓԲԸ-ին:  Համայնքի ղեկավարը առաջարկեց  անցկացնել հանրային լսումներ ու քննարկումներ և առաջիկա նիստերից մեկում հարցը նորից ընդգրկել ավագանու նիստերից մեկում: Հարցի շուրջը ելույթ ունեցավ <<Միասնական Վարդենիս>> խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը և ներկայացրեց խմբակցության դիրքորոշումը, որ քննարկվել է հարցը, սակայն որոշակի լուծում չգտնվեց, որը կբավականացներ մեր բնակչությանը և իրենք ևս կիսում ենք համայնքի ղեկավարի կարծիքը, և մենք ևս առաջարկում ենք անցկացնել հանրային լսումներ , հրավիրենք համապատասխան մասնագետների և՛ ջրային կոմիտեի կողմից, և՛ <<Վեոլիա ջուր>> ՓԲԸ-ի կողմից, ովքեր կներկայանան և հանրությանը իրենք կբացատրեն, և՛ իրենց բիզնես շահերը, և՛ այն ներդրումները, որ պատրաստ են անել Վարդենիս համայնքի համար:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner