08.09.20
ՆՈՐ ԿՈՅՈՒՂԱԳԾԵՐ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 6 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ
|
Վարդենիսի համայնքապետարանի և <<Վեոլիա ջուր>> ընկերության Վարդենիսի մասնաճյուղի համագործակցության արդյունքում համայնքում առկա կարևորագույն խնդիրներից երկուսը ստացան իրենց լուծումը: Չարենցի փողոցի երկու և Խ. Ստեփանյան փողոցի չորս բազմաբնակարան շենքեր, որոնք շուրջ 30 տարի ունեին կոյուղաջրերի հեռացման խնդիր, արդեն ունեն նոր կոյուղագծեր:Նշված բազմաբնակարան շենքերի ջրահեռացման համակարգը երկար տարիներ խնդիրներ էր առաջացնում և բնակիչների կողմից բազմիցս բարձրաձայնվել էր այդ խնդիրը: Վարդենիսի համայնքապետանի խնդրանքով <<Վեոլիա ջուր>> ընկերության Վարդենիսի մասնաճյուղի կողմից արագ արձագանքի արդյունքում Վարդենիս համայնքի 6 բազմաբնակարան շենքեր արդեն ունեն նոր կոյուղագծեր՝ ժամանակակից ...
Մանրամասն |
|
04.09.20
ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄՆԵՐ
|
Վարդենիս համայնքում շարունակական կերպով իրականացվում են շինմոնտաժային աշխատանքներ՝ <<ՀայՌուսգազարդ>> ՓԲԸ Վարդենիսի ԳԳՄ, <<Վեոլիա ջուր>> ՓԲԸ , Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ Վարդենիսի մասնաճյուղերի կողմից: Ընկերությունների կողմից իրականացվող աշխատանքներից հետո նախկինից շատ ավելի բարձր որակով վերականգնվում է ճանապարհների տեսքը:
|
|
03.09.20
ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ
|
Վարդենիսից Այրք, Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղական բնակավայրեր հասնելը արդեն ավելի մատչելի է, քանի որ վաղ առավոտից իրականացվում էր դեպի գյուղեր տանող ճանապարհների բարեկարգման աշխատանքներ: Ճանապարհների բարեկարգումը երկար տարիներ լուրջ խնդիր էր, սակայն <<ԳեոՊրոՄայնինգ Գոլդ>> ընկերության կողմից տրամադրված հատուկ տեխնիկայի միջոցով այն այժմ բարեկարգ է և երթևեկելի: Շնորհակալություն ենք հայտնում <<ԳեոՊրոՄայնինգ Գոլդ>> ընկերությանը, Սոթքի հանքավայրի տնօրեն Արայիկ Միդոյանին` տեխնիկան Վարդենիս համայնքին տրամադրելու համար:
|
|
01.09.20
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, հարգարժա՛ն ուսուցիչներ և դասախոսներ, ջերմագին բարեմաղթանքներով շնորհավորում եմ բոլորիդ՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ:Յուրաքանչյուր համայնքի հզորացման և զարգացման գործընթացում կարևորագույն ուժը գիտելիքն է:Հարգելի՛ ուսուցիչներ, դուք եք սերունդներին կրթելու, գիտելիքներով և իմացությամբ զինելու պատվավոր գործի կրողները, ձեր ջանքերի արդյունքում կյանք են ճանապարհվում մեր հայրենիքի պաշտպաններն ու պահապանները:Սիրելի՛ աշակերտներ, դուք հանդիսանում եք մանկավարժի բազմաչարչար վաստակի կրողները, ցուցաբերեք պատասխանատու վարք, գիտության ամրոցից գանձեք հնարավորինս շատ գիտելիքներ, քանի որ ձեր կյանքի ճանապարհի լավագույն ուղեկիցը հենց գիտելիքն է:Այս տարի երկրում տիրող արտակարգ դրության ...
Մանրամասն |
|
27.08.20
ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՅՐՔ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ԽՄԵԼՈՒ ՋՐԱԳԾԻ ԱՐՏԱՔԻՆ ՑԱՆՑ
|
Վարդենիս համայնքի Այրք բնակավայրում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել է ջրագծի արտաքին ցանցի կառուցման աշխատանքները: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել 8025մ երկարությամբ խմելու ջրագծի արտաքին ցանց: Շինարարությունը սկսելուն պես արդեն իրականացվել է շուրջ 1500մ երկարությամբ ցանցի կառուցման աշխատանքեր: Շինարարական աշխատանքների ողջ ընթացքին ծանոթ են և անմիջական վերահսկողություն են իրականացնում Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Արտակ Մանուկյանը, համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետ Սահակ Ստեփանյանը:Ջրագծի կառուցման շինարարական աշխատանքները իրականացվում է <<Շահարտ>> ...
Մանրամասն |
|
21.08.20
ՕՐ-ՕՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՎՈՂ ՎԱՐԴԵՆԻՍ
|
Վարդենիս համայնքում շարունակվում են բարեկարգման աշխատանքները: Այսօր մեկնարկեց Վարդենիսի համայնքապետարանի բակային տարածքի քարե մանրահատակի կառուցման աշխատանքները:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |