16.03.24
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ՓՈՔՐ ՄԱՍՐԻԿ-ՆՈՐԱԿԵՐՏ ՄԱՐԶԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
|
2024 թվականի մարտի 15-ից սկսվել են Փոքր Մասրիկ-Նորակերտ մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։Մ-14-Նորակերտ մարզային նշանակության ճանապարհի հիմնանորոգումն ամբողջությամբ կիրականացվի պետական բյուջեի միջոցներով։ Ծրագրի պատվիրատուն ՀՀ ՏԿԵ նախարարությունն է, կապալառու կազմակերպությունը՝ «Կապավոր» ՍՊԸ-ն։Ճանապարհի շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 345 միլիոն դրամ։ Ծրագրով նախատեսված է Փոքր Մասրիկ-Նորակերտ ավտոճանապարհի հիմնանորոգում՝ 2100 գծամետր երկարությամբ և շուրջ 13600 քառակուսի մետր մակերեսով։ Նախատեսված է իրականացնել հիմքի, ջրահեռացման համակարգերի, մայթերի կառուցման, երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքներն ավարտին ...
Մանրամասն |
|
16.03.24
ԱՆՆԱԽԱԴԵՊ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԽԻՍՏ ԱՆԱՊԱՀՈՎ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ
|
Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի անմիջական նախաձեռնությամբ և <<Կամրջակ>> ՍԲՀԿ֊ի աջակցությամբ Վարդենիս համայնքի սոցիալապես անապահով և առողջական լուրջ խնդիրներ ունեցող բնակիչները Հայաստանի Հանրապետության լավագույն Բժշկական կենտրոններում անվճար վիրահատվել և ստացել են ստացիոնար հիմնովին բուժում։ 1. Մեծ Մասրիկ բնակավայրի բնակիչ֊ կոնքազդրային հոդի վիրահատություն, արժեքը` 2.103.000 ՀՀ դրամ 2.Խաչաղբյուր բնակավայրի բնակիչ֊ ողնաշարի իմպլանտի տեղադրում վիրահատական միջամտությամբ, արժեքը` 1.440.000 ՀՀ դրամ 3. Ծովակ բնակավայրի բնակիչ֊աչքի վիրահատություն, արժեքը` 421.000 ՀՀ դրամ։
|
|
15.03.24
ՄԱՐՏԻ 14-ԻՆ ՍԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀՀ ՖՈՒՏԲՈԼԻ 2023-2024ԹԹ․ ՄՐՑԱՓՈՒԼԸ
|
Մարտի 14֊ին Սևանի քաղաքային մարզադաշտում տեղի ունեցավ ՀՀ ֆուտբոլի 2023-2024թթ. մինչև 15 տարեկանների Բ խմբի 12-րդ մրցափուլը, որտեղ մեր թիմը խոշոր հաշվով հաղթեց մրցակցին: «Անդրանիկ-09» - «Արտաշատ-09» Գոլերի հեղինակներ. Սամվել Մկրտչյան 1-0 (9 ր․) Հրաչ Գևորգյան 2-0 (25 ր․) Էրիկ Անտոնյան 3-0 (45 ր․) Էրիկ Անտոնյան 4-0 (65 ր․) Էրիկ Անտոնյան 5-0 (70 ր․) Էրիկ Անտոնյան 6-0 (85 ր․) Ջերմորեն շնորհավորում ենք մեր մարզիկներին և մարզիչներին։
|
|
13.03.24
ԷՋՄԻԱԾՆԻ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀՀ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ 19-ՐԴ ՏՈՒՐԻ << ՆՈԱ>>-<<ԱՆԴՐԱՆԻԿ>> ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
|
Երեկ` մարտի 12֊ին, Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՀՀ ֆուտբոլի առաջնության Առաջին խմբի 19-րդ տուրի «ՆՈԱ»-«Անդրանիկ» հանդիպումը,որտեղ մեր` <<Անդրանիկ>> թիմը : հաշվով կամային հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ: Գոլեր` Միքայել Գալստյան Վարդան Թովմասյան Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մարզիչներին։ Երեկ` մարտի 12֊ին, Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՀՀ ֆուտբոլի առաջնության Առաջին խմբի 19-րդ տուրի «ՆՈԱ»-«Անդրանիկ» հանդիպումը,որտեղ մեր` <<Անդրանիկ>> թիմը : հաշվով կամային հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ: Գոլեր` Միքայել Գալստյան Վարդան Թովմասյան Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մարզիչներին։
|
|
11.03.24
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
|
Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը Վարդենիսի համայնքապետարանի ղեկավար կազմի և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը։Խորհրդակցության ընթացքում քննարկվեց նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես նաև խոսվեց համայնքում առաջնահերթ և հրատապ լուծում պահանջող խնդիրների մասին։ Համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի սեփական եկամուտների 2024 թվականի առաջին եռամսյակի կատարողականների ցուցանիշները բավարար չհամարեց և պատասխանատու անձանց հանձնարարեց հետևողական լինել թերացող բնակավայրերի նկատմամբ և կարգավորման համար սահմանեց երկշաբաթյա ժամանակ։ Համայնքի ղեկավարը հանձնարարեց նաև մեծ ուշադրություն դարձնել համայնքապատկան ...
Մանրամասն |
|
08.03.24
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի՝ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ մայրեր, քույրեր, աղջիկներ, կանայք, ջերմորեն շնորհավորում եմ Կանանց միջազգային տոնի կապակցությամբ։Այս գեղեցիկ տոնի խորհուրդն իր մեջ ներառում է կարևոր այն առաքելությունը, որն ունեք մեր կյանքում, և հենց այդ առաքելության շնորհիվ են ամբողջանում, մեծարվում ու գնահատվում այնպիսի անփոխարինելի արժեքներ, ինչպիսիք են սերն ու հավատարմությունը, աշխատասիրությունն ու պարտաճանաչությունը, օջախն ու ընտանիքը։Ձեր նվիրումի շնորհիվ են պահպանվում մեր ազգային լավագույն ավանդույթները և հայ ընտանիքի ամրությունը, ձեր առաքինության շնորհիվ է, որ մեզ շրջապատող աշխարհը դառնում է բարի ու հանդուրժող, ներդաշնակ և լուսավոր։Միայն դո'ւք եք ի զորու ընտանիքի հոգսերի ահռելի բեռը վերցնել ու միաժամանակ մնալ բարեհամբույր, համակրելի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |