Այսօր: Շաբաթ, 11 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 69
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 69


Զեկ. ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԲՆԱԿԻՉՆԵՐ ԼԻԼԻԹ ՀԱՄԼԵՏԻ ՍԱՖԱՐՅԱՆԻ, ՔՐԻՍՏԻՆԵ ՅՈՒՐԻԿԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ, ԳՈՀԱՐ ՌԱԶՄԻԿԻ ԵՐԱՆՈՍՅԱՆԻ, ՍՈՒՍԱՆՆԱ ԼԵՎՈՆԻ ՍԱՖԱՐՅԱՆԻ, ԼԻԼԻԱ ԱՂԱԲԵԿԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԵՎ ՄԱՐԻԱՄ ՄԱՆՎԵԼԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ և 26-րդ հոդվածների դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի դրույթներով՝ հիմք ընդունելով կրթության, մշակույթի, սպորտի և սոցիալական աջակցության բաժնի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները՝ համայնքի ավագանին որոշում է.

1.Վարդենիսի  համայնքապետարանի բյուջեի պահուստային ֆոնդից տրամադրել դրամական աջակցություն Վարդենիս համայնքի սոցիալապես անապահով բնակիչներ՝ 

1)Գոհար Ռազմիկի Երանոսյանին 30.000(երեսուն հազար)ՀՀ դրամ
2)Սուսաննա Լևոնի Սաֆարյանին 30.000(երեսուն հազար)ՀՀ դրամ
3)Մարիամ Մանվելի Մարտիրոսյանին  30.000(երեսուն հազար)ՀՀ դրամ

2.Համայնքի ավագանու անդամների կողմից քննարկումների արդյունքում մերժել ներքոհիշյալ բնակիչների դիմումների պահանջը՝

1)Լիլիթ Համլետի Սաֆարյան
2)Քրիստինե Յուրիկի Եղիազարյան 
3)Լիլիա Աղաբեկի Ավետիսյան:

3.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԵՎԻԿ ԱՐԶՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը ներկայացրեց սոցիալական աջակցության վերաբերյալ Վարդենիս համայքնի բնակիչների  դիմումները, իսկ կրթության, մշակույթի, սպորտի և սոցիալական աջակցության բաժնի պետի ժ/պ Սահակ Ստեփանյանը ներկայացրեց սոցիալական աջակցության  վերաբերյալ  դիմումների հեղինակների բնակարաններում կատարված ուսումնասիրությունների արձանագրությունները։ Հաշվի առնելով ուսումնասիրությունների արդյունքները համայնքի ավագանին որոշեց մերժել Լիլիթ Համլետի Սաֆարյանի, Քրիստինե Յուրիկի Եղիազարյանի և Լիլիա Աղաբեկի Ավետիսյանի սոցիալական աջակցության վերաբերյալ դիմումների պահանջը իսկ  Գոհար Ռազմիկի Երանոսյանին, Սուսաննա Լևոնի Սաֆարյանին և Մարիամ Մանվելի Մարտիրոսյանին տրամադրել յուրաքանչյուրին 30.000(երեսուն հազար)ՀՀ դրամ։ 

 

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner