Այսօր: Չորեքշաբթի, 16 Հուլիսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Հուլիս 7 - Օգոստոս 1
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Հուլիս 2 - 29
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Հունիս 16 - Հուլիս 16
Հայտարարություն
2024,Դեկտեմբեր 16 - 2025,Դեկտեմբեր 16
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023,Սեպտեմբեր 7 - 2026,Մարտ 19

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15.07.25 ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ
ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի և TATIOSA ակադեմիայի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող ծրագիրն ունի հստակ և վճռական առաքելություն՝ բարձրացնել հյուրընկալության ոլորտի մասնագետների մասնագիտական որակավորումը, արդյունավետությունը և շահութաբերությունը՝ ամբողջ երկրի մասշտաբով։Հիմնված միջազգային լավագույն փորձի վրա և տեղայնացված հայկական միջավայրին համապատասխան, այս բացառիկ ծրագիրը ներառում է 11 մարզ, 250-ից ավել մասնակից, հնարավորություն է ստեղծում մասնակիցների համար՝ բարձրացնել գիտելիքների մակարդակը՝ հասցնելով նրանց ոլորտային փորձագետի մակարդակին, տալով բոլոր այն գործիքներն ու հմտությունները, որոնք կիրառում են առաջատար հյուրանոցների ղեկավարներն ու վաճառքիմենեջերները։ Ծրագիրն ուղղված է ձեր շահութաբերության ... Մանրամասն
14.07.25 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Այսօր՝ հուլիսի 14-ին, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցեցին համայնքապետարանի ղեկավար կազմը, աշխատակազմի բաժինների պետերը, <<Կոմունալ տնտեսություն և բարեկարգում>> ՀՈԱԿ-ի տնօրենը։Ոլորտների պատասխանատուները զեկուցեցին նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների մասին։Քննարկվեցին առաջիկայում կատարվելիք ծրագրերի վերաբերյալ մի շարք հարցեր։Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց համայնքի բյուջեի սեփական եկամուտների 2025 թվականի առաջին կիսամյակի կատարողականներին:Համայնքի ղեկավարը հանձնարարեց մեծ ուշադրություն դարձնել համայնքապատկան կառույցների բնականոն աշխատանքների պատշաճ իրացմանը։Համայնքի մաքրության, բարեկարգման ... Մանրամասն
14.07.25 <<ՀԶՈՐ ՄԻՏՔ>> ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ 2019 ԹՎԱԿԱՆԻՑ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՄԱՐԶԱԲՆԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ
Կազմակերպում է այցեր մարզային համայնքներ, միջմարզային միջոցառումներ, ճամբարներ, մասնագիտական կողմնորոշման դասընթացներ, հիմնում երիտասարդական կենտրոններ։ՀԿ գործունեության գլխավոր նպատակն է՝ ստեղծել հզոր համահայկական երիտասարդական ցանց՝ նպաստել մարզաբնակ երիտասարդների անձնային աճին և խրախուսել մնալ, գործել ու արարել մարզում, սեփական համայնքում ստեղծել կրթվելու և ժամանցի հնարավորություններ։ Հիմքային ծրագրերից է հանդիսանում «Ուսանողի Տունը», որը ոչ ֆորմալ կրթության և կեցության հարթակ է մարզից Երևան տեղափոխված ուսանողների համար։Ոչ ֆորմալ կրթական ծրագրերի հետ համատեղ ուսանողներին տրամադրվում են նաև հարմարավետ կացարաններ։ «Ուսանողի տունն» իր գերծունեությունը սկսել է 2021թ-ից ... Մանրամասն
11.07.25 ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԵՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը Վարդենիսի համայնքապետարանում անցկացրեց քաղաքացիների ընդունելություն։
Ընդունելությանը ներկա էին Վարդենիսի համայնքի ղեկավար կազմը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչ Ա. Հարությունյանը, Վարդենիսի համայնքապետարանի համապատասխան ոլորտային աշխատակիցները։
Քաղաքացիների մի մասը դիմեցին ֆինանսական, գյուղատնտեսական, առողջապահական, սոցիալական աջակցություն ստանալու նպատակով։
Դիմումատուների մի մասի խնդրանքները տեղում ստացան դրական լուծումներ, իսկ մնացած դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։
09.07.25 ՀՀ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ՇՐՋԻԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու և աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև ԼՂ-ից տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Գեղարքունիքի մարզում կիրականացնի շրջիկ ծառայություններ։2025 թվականի հուլիսի 10-ին ժամը 11։00-ից 16։00-ն ընկած ժամանակահատվածում ծառայությունների մատուցումը նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում, իսկ ժամը 11։00-ից 16։00-ն՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում։2025 թվականի հուլիսի 31-ին ժամը 11։00-ից 16։00-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է իրականացնել վերը նշված ծառայությունների ... Մանրամասն
08.07.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ
Հարգելի՛ բնակիչներ, ձեր ժամանակի խնայողության համար Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը հուլիսի 9-ին, ժամը 11։00-ից կտեղակայվի Վարդենիս քաղաքի համայնքապետարանի հարակից տարածքում, իսկ ժամը 14։30 րոպեից Ծովակ, 16։00֊ից Կարճաղբյուր բնակավայրերի վարչական շենքերի մոտակայքերում։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոլորտում ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել և տեղում ստանալ ձեր հարցերի պատասխանները։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ավագանու 2-րդ նիստ  մաս 3
ԱՎԱԳԱՆՈՒ 3-րդ ՆԻՍՏ
ավագանու 2 նիստ մաս 2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner