Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 174
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 174


Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ <<ՄՈԴՈՒԼ-ՍԱՆ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՍԵՐՎԻՏՈՒՏ) ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության  Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի դրույթներով ,  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական  օրենսգրքի 201-րդ և 216-րդ հոդվածներով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով <<ՄՈԴՈՒԼ-ՍԱՆ>> ՍՊ ընկերության տնորեն Լյովա Գևորգյանի գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկը համայնքի ավագանին որոշում է՝ թույլատրել համայնքի ղեկավարին.

1.Վարդենիս Համայնքի սեփականություն հանդիսացող 05-005-1457-0002 ծածկագրով 0,93468հա, 05-005-0411-0052 ծածկագրով 0,0542հա, 05-065-0145-0024 ծածկագրով 1.49971 հա, 05-065-0145-0021 ծածկագրով 0.11965 հա, 05-065-0147-0018 ծածկագրով 0,04474 հա, 05-065-0145-0017 ծածկագրով 0,31128 հա, 05-065-0145-0022 ծածկագրով 0,08166 հա հողամասերը՝  սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) տրամադրել <<ՄՈԴՈՒԼ-ՍԱՆ>> ՍՊ ընկերությանը՝ 10 կվտ օդային ուղեգծի սպասարկման համար:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի օգտագործման՝  սերվիտուտի տրամադրման տարեկան վարձավճար սահմանել 05-005-1457-0002 ծածկագրով 0,93468հա՝ 306570 (երեք հարյուր վեց հազար հինգ հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ,  05-005-0411-0052 ծածկագրով 0,0542հա՝ 18730 (տասնութ հազար յոթ հարյուր երեսուն) ՀՀ դրամ, 05-065-0145-0024 ծածկագրով 1.49971 հա՝ 491900 (չորս հարյուր իննսունմեկ հազար ինը հարյուր ) ՀՀ դրամ,  05-065-0145-0021 ծածկագրով 0.11965 հա՝ 39300 (երեսունինը   հազար երեք հարյուր ) ՀՀ դրամ,  05-065-0147-0018 ծածկագրով 0,04474 հա՝ 14700 (տասնչորս հազար յոթ հարյուր ) ՀՀ դրամ, 05-065-0145-0017 ծածկագրով 0,31128 հա՝ 102000 (մեկ հարյուր երկու հազար) ՀՀ դրամ, 05-065-0145-0022 ծածկագրով 0,08166 հա՝ 26800 (քսանվեց հազար ութ հարյուր ) ՀՀ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԲԳԱՐ ԱԲԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.47 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Համայնքի ղեկավարը ներկայացրեց հարցը և տվեց պարզաբանում։ Ավագանու անդամի կողմից հարց հնչեց թե արդյոք համայնքային սեփականության հող է, որին ի պատասխան համայնքի ղեկավարը նշեց, որ միայն համայնքային սեփականության հողերը կարող են տրամադրել։

Քվեարկության արդյունքում  23 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner