Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 67-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով <<Տիգրիս>> ՍՊԸ-ի եզրակացությունը՝ Վարդենիս համայնքի ավագանին որոշում է.
1.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Սոթք բնակավայրի 3-րդ փողոց 16/1 հասցեի (ծածկագիր 05-080-0020-0006, սեփականության իրավունքի վկայական N 05122023-05-0066) 0,07192հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը և 127.6 քմ քանդված շինությունը օտարել աճուրդ-վաճառքի միջոցով:
2. Մեկնարկային գինը սահմանել համաձայն գնահատման՝ 110,000 (մեկ հարյուր տասը հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։