|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 ապրիլի 2023 թվականի N 63-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի և «Մենեջմենթ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի կողմից կազմված գնահատման ակտը հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին` 1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղ Լուսակունքի 6 հասցեի 1998 թվականին կառուցված վարչական շենքը-316.1քմ, պահեստ-354.1քմ, 210քմ, 28.3քմ, 87.4քմ, 66.6քմ, 106.7քմ, ջրավազան 136.2քմ, պարիսպ- 160.3քմ, 3.7քմ և 4.00893հա հողամասը օտարել աճուրդ-վաճառքով: 2. Աճուրդ-վաճառքի մեկնարկային գինը սահմանել (ըստ գնահատման ակտի) 21 100 000/ քսանմեկ միլոն մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ: 3. Քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնին կազմել համապատասխան փաստաթղթերը և ներկայացանել աճուրդային հանձնաժողովին: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
Կողմ -14 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՆԵԼԼԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԱՔՍՅԱ ՀՈՎՀԱՆԻՍՅԱՆ ՍՊԱՐՏԱԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԱԹԵՆԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՋԵՄԱՐԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -6 ԲԱԶՈՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՆԱԻՐԱ ՇԱԲՈՅԱՆ ՄՈՒՇԵՂ ՇՀՈՅԱՆ ԶԱՎԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՌՈՄԵԼՅԱ ՍԻՄՈՆՅԱՆ ՍԵՎԱԿ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(1.22 Մբ)
|
|
(7.49 Մբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|