Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 13-ի «Վարդենիս համայնքի մասհանումների ծախսման 2025 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 95-Ա որոշումը և հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է.
Վարդենիս համայնքի ավագանու 24 հունվարի 2025 թվականի <<Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն քննարկելու և հաստատելու մասին>> N 3-Ն որոշման հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները․
1.Ֆոնդային բյուջեի 4.2.4 գործառնական դասակարգման 5113 տնտեսագիտական հոդվածում առկա 84 747․3 հազ.դրամ գումարից պակասեցնել 61 106.0 հազ. դրամ ավելացնելով 1.6.1 /ընդհանուր բնույթի ծառայություններ/ գործառնական դասակարգման 5121 տնտեսագիտական հոդվածին՝ 27000․0 հազ.դրամ, 6.3.1 / ջրամատակարարումներ/ գործառնական դասակարգման 5113 տնտեսագիտական հոդվածին՝ 26 150,0 հազ.դրամ, 6.4.1 /փողոցների լուսավորություն/ գործառնական դասակարգման 5112 տնտեսագիտական հոդվածին՝ 7 956․0 հազ.դրամ, իսկ 4.2.4 գործառնական դասակարգման 5113 տնտեսագիտական հոդվածում մնացած 23 641․3 հազ.դրամ գումարն էլ վերաձևակերպել 5112 տնտեսագիտական հոդվածով:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։