Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76,77 և 94-րդ հոդվածներով, ՀՀ ՏԻՄ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով , հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
1․ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող ընդհանուր 13,58 հա վարելահողը տրամադրել վարձակալության, մրցույթային կարգով:
2․ Մեկնարկային գինը սահմանել հողի զուտ եկամտի արժեքին համապատասխան՝ համաձայն կից հավելվածի:
3․ Վարդենիս համայնքի ավագանու 06/07/2022թ. թիվ 53-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովին՝ նախապատրաստել համապատասխան փաստաթղթերը մրցույթը կազմակերպելու և անցկացնելու համար, ապահովել մրցույթի հրապարակայնությունը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։