Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 98
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 98


Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԸ ՄՐՑՈՒՅԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76,77 և 94-րդ հոդվածներով, ՀՀ ՏԻՄ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով , հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.

1․ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող ընդհանուր 13,58 հա վարելահողը տրամադրել վարձակալության, մրցույթային կարգով:

2․ Մեկնարկային գինը սահմանել հողի զուտ եկամտի արժեքին համապատասխան՝ համաձայն կից հավելվածի:

3․ Վարդենիս համայնքի ավագանու 06/07/2022թ. թիվ 53-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովին՝ նախապատրաստել համապատասխան փաստաթղթերը մրցույթը կազմակերպելու և անցկացնելու համար, ապահովել մրցույթի հրապարակայնությունը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(9.43 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ներկայացնելով, որ Վարդենիս, Նորակերտ, Ակունք բնակավայրերում առկա է ընդհանուր 13,58 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողեր, որոնք նախկինում օգտագործվել են, սակայն չեն ունեցել համապատասխան պայմանագրեր, ուստի առաջարկում եմ նշված վարելահողերի համար հայտարարել մրցույթ և սահմանել մեկնարկային գին։
Հարցը դրվեց քվեարկության արդյունքում՝ 24 կողմ, 0դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner