Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին.
Վարդենիս համայնքի 2023թ. համար հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1.Հիմք ընդունելով Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի և Վարդենիսի համայնքապերանի կողմից 2023թ-ի մայիսի 16-ին կնքված համաձայնագիրը, ըստ որի նախատեսվում է 33 453 852 ՀՀ դրամ արժողությամբ համատեղ ծրագիր իրականցնել՝ վերանորոգելու Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի մշակույթի տանը տեղակայված ըմբշամարտի դահլիճը: Համաձայն պայմանագրի նշված ծրագրի իրականացման համար համայնքի ներդրումը կազմում է 2 341 770 ՀՀ դրամ , խնդրվում է թույլատրել համայնքի ղեկավարին Վարդենիս համայնքի 2023թ.համար հաստատված բյուջեի պահուստային ֆոնդից 4639 / Այլ ընթացիկ դրամաշնորհներ/ տնտեսագիտական հոդվածով կատարել վերոնշյալ 2 341 770 ՀՀ դրամի ներդրումը:
2.Նկատի ունենալով այն հանգամանքը ,որ ՀՀ կառավարությունը 2022թ օգոստոսի 11-ի նո 1313-Լորոշմամբ նախատեսել է Վարդենիս համայնքի հողօգտագործողներին աշնանացան ցորենի արտադրության խթանման համար որպես պետական աջակցություն տրամադրելու է 145842000 ՀՀ/դրամ, թույլատրել համայնքի ղեկավարին 2023թ-ի բյուջեի եկամտային մասը, այլ ոչ հարկային եկամտատեսակում, ավելացնել նշված գումարը, իսկ ծախսային մասում այն ավելացնել 04,02,01 գործառնական դասակարգման/գյուղատնտեսություն/ 4729 տնտեսագիտական հոդվածին: