Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18–րդ հոդվածի 42-րդ կետի, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 2-ի ՀՕ-361-Ն օրենքի 24․4-րդ հոդվածի 3-րդ մասի և 10-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ավագանին որոշում է.
1․Վարդենիս համայնքի տարծքում մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով (բացառությամբ 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց) երթևեկության համար սահմանել համայնքի բոլոր մայթերով կահավորված փողոցների մայթերը։
2․16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց երթևեկության համար սահմանել Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցի կողնակը։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։