Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Ղազարոս Սաֆարյանի, Եթեր Սաֆարյանի, Արտյոմ Սաֆարյանի, Հայկանուշ Սաֆարյանի և Պարգև Սաֆարյանի լիազորված անձի՝ Լյովա Անդրանիկի Գևորգյանի դիմումը համայնքի ավագանին որոշում է. 1.Ընդունել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող՝ Ղազարոս Սաֆարյան Պարգևի, Եթեր Սաֆարյան Մյասնիկի, Արտյոմ Սաֆարյան Ղազարոսի, Հայկանուշ Սաֆարյան Ղազարոսի և Պարգև Սաֆարյան Ղազարոսի՝ համասեփականատերերի սեփականություն հանդիսացող մարզ Գեղարքունիքի, համայնք Վարդենիս, Լճավան բնակավայրի 05-041-0027-0027 կադաստրային ծածկագրով՝ 10-րդ փողոց 10/2 հասցեի 0,03276հա հողամասի նվիրաբերությունը՝ Վարդենիս համայնքին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը առաջարկելով ընդունել Ղազարոս Պարգևի Սաֆարյանին, Եթեր Մյասնիկի Սաֆարյանին, Արտյոմ Ղազարոսի Սաֆարյանին, Հայկանուշ Ղազարոսի Սաֆարյանին և Պարգև Ղազարոսի Սաֆարյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող․ Վարդենիս համայնքի , Լճավան բնակավայրի 10-րդ փողոց 10/2 հասցեում գտնվող 0,03276 հա հողամասի նվիրաբերությունը Վարդենիս համայնքին՝ Լճավան բնակավայրի մանակապարտեզի տարածքը ընդլայնելու նպատակով, համաձայն համասեփականատերերի դիմումի:
Առարկություններ և առաջարկություններ չեղան:
Քվեարկության արդյունքում 21 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|
|
|
|