Այսօր: Չորեքշաբթի, 20 Օգոստոսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 113
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 113
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ «ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ Վ․ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՓՈՍԱՅԻՆ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2025 ԹՎԱԿԱՆԻ N 94-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունվել  «ԱՐՇԻՆ-ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի  կողմից ներկայացրած ծավալաթերթ նախահաշիվները և հաշվի առնելով  համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վարդենիս քաղաքի Վ․ Համբարձումյան փողոցը նախագծով նախատեսված վիճակի հասցնելու մասին՝ համայնքի ավագանին որոշում է․

1.Վարդենիս համայնքի ավագանու «Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Վ․ Համբարձումյան փողոցի փոսային նորոգման աշխատանքների համար գումար հատկացնելու մասին» 2025 թվականի N 94-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․

1․1 Որոշման 2-րդ կետի «Թույլատրել համայնքի ղեկավարին՝ Վարդենիս քաղաքի Վ Համբարձումյան փողոցի փոսալցման աշխատանքների իրականացման համար համայնքի բյուջեից 16գործառնական դասակարգման 4251 տնտեսագիտական հոդվածից հատկացնել՝ 20․350․000 ՀՀ դրամ» բառակապակցությունը փոխարինել՝ «Թույլատրել համայնքի ղեկավարին՝ Վարդենիս քաղաքի Վ Համբարձումյան փողոցի փոսալցման աշխատանքների իրականացման համար համայնքի բյուջեից 16գործառնական դասակարգման 4251 տնտեսագիտական հոդվածից հատկացնել՝ 31479.7 (երեսունմեկ միլիոն չորս հարյուր յոթսունինն հազար յոթ հարյուր ) ՀՀ դրամ և հրատապությունից ելնելով հայտարարել հրատապ մեկ անձից գնման ընացակարգ՝ Վ․ Համբարձումյան փողոցի փոսալցման աշխատանքներ իրականացնելու նպատակով» բառակապակցությամբ։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(461.60 Կբ)
(14.17 Կբ)
(705.80 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը և առաջարկեց Վարդենիս համայնքի ավագանու «Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Վ․ Համբարձումյան փողոցի փոսային նորոգման աշխատանքների համար գումար հատկացնելու մասին» 2025 թվականի N 94-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․

Որոշման 2-րդ կետի «Թույլատրել համայնքի ղեկավարին՝ Վարդենիս քաղաքի Վ․ Համբարձումյան փողոցի փոսալցման աշխատանքների իրականացման համար համայնքի բյուջեից 1․6․1 գործառնական դասակարգման 4251 տնտեսագիտական հոդվածից հատկացնել՝ 20․350․000 ՀՀ դրամ» բառակապակցությունը փոխարինել՝ «Թույլատրել համայնքի ղեկավարին՝ Վարդենիս քաղաքի Վ․ Համբարձումյան փողոցի փոսալցման աշխատանքների իրականացման համար համայնքի բյուջեից 1․6․1 գործառնական դասակարգման 4251 տնտեսագիտական հոդվածից հատկացնել՝ 31479.7 (երեսունմեկ միլիոն չորս հարյուր յոթսունինն հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ և հրատապությունից ելնելով հայտարարել հրատապ մեկ անձից գնման ընացակարգ՝ Վ․ Համբարձումյան փողոցի փոսալցման աշխատանքներ իրականացնելու նպատակով» բառակապակցությամբ։

Տեղեկացրեց, որ Վարդենիս համայնքի 2023 թվականի նպատակային սուբվենցիոն ծրագրերի շրջանակում նախատեսված էր Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի ասֆալտապատման աշխատանքների իրականացումը։ 2023 թվականի օգոստոսի 1-ին, շինարարական աշխատանքների կազմակերպման նպատակով, «ԿԱՊԱՎՈՐ» ՍՊԸ-ի հետ կնքվել է պայմանագիր և համաձայնագիր, սակայն, որոշ ժամանակ անց, «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա, ասֆալտապատման աշխատանքները դադարեցվել են՝ Վ. Համբարձումյան փողոցում ջրագծերի կառուցման աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ։ Այժմ, երբ նշված աշխատանքներն ավարտվել են, շինարարական կազմակերպությունը կարող է վերսկսել ասֆալտապատման գործընթացը։

«ԿԱՊԱՎՈՐ» ՍՊԸ-ի մասնագետների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2022 թվականին կազմված նախագծով նախատեսված շինարարական շերտերը՝ առկա ծածկի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցնող շերտի տեղադրում (50%) և 5 սմ մանրահատիկ ասֆալտբետոն, չեն կարող կիրառվել տվյալ պահի իրական պայմաններում։  

Մասնավորապես՝ ջրագծերի կառուցման հատվածներում գրունտը փափուկ է, իսկ մնացած հատվածներում՝ ֆրեզավորումից հետո հնարավոր չէ ապահովել փոսային նորոգման պատշաճ իրականացում։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ շինարարական կազմակերպությունն առաջարկել է վերանայել նախագծային լուծումները։

«ԿԱՊԱՎՈՐ» ՍՊԸ-ի գրությունը Վարդենիսի համայնքապետարանը փոխանցել է նախագծող «ԱՐՇԻՆ-ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ին, որը իրականացրել է անհրաժեշտ լրացուցիչ ուսումնասիրություններ և ներկայացրել մասնագիտական եզրակացություն։ Եզրակացության համաձայն՝ 2022 թվականին կազմված նախագիծը ներկա փուլում չի կարող իրագործվել, քանի որ այն չի համապատասխանում տարածքի ներկայիս տեխնիկական վիճակին։

Անհրաժեշտ է փոսային աշխատանքները վերացնելու նպատակով հայտարարել մեկ անձից գնման ընացակարգ՝ կատարելով վերը նշված աշխատանքները և թերությունները վերացնելու հետո թույլ տալ «Կապավոր» ՍՊԸ-ին իրականացնել պայմանագրով նախատեսված ասֆալտապատման աշխատանքները։ Վ․ Համբարձումյան փողոցի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար առաջարկեց թույլ տալ համայնքի բյուջեից հատկացնել 31479.7 (երեսունմեկ միլիոն չորս հարյուր յոթսունինն հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ և հայտարարել հրատապ մեկ անձից գնման ընթացակարգ:

Հարցի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չեղան:

21 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner