Ղեկավարվելով <<Հայաստանի Հանրապետության կառավարության>> 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն,որոշման 13-րդ և 49-րդ կետերի պահանջներով<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված <<ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի>>2024 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 401 եզրակացությունը համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Փոքր Մասրիկ բնակավայրի վարչական սահմաններում ընգրկված <<ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ>> ԲԲ ընկերության սեփականություն հանդիացող (Սեփականության իրավունքի վկայականներ N12042024-05-0032) բնակավյրերի նպատակային նշանակության 0,1 հա <<այլ հողեր>> հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտի նպատակային նշանակության <<կապի հողեր>> գործառնական նշանակություն՝ բջջային կապի կայան տեղադրելու համար:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |