Այսօր: Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 46
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 46
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ <<ՄԵԾ ՄԱՍՐԻԿ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ (ՍԵՐՎԻՏՈՒՏ) ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 50-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական  օրենսգրքի>> 216-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով <<ՄԵԾ ՄԱՍՐԻԿ>> ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Արաբյանի լիազորված անձի՝ Վարդան Դադայանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկը՝ համայնքի ավագանին որոշում է

1.Թույլատրել Վարդենիս համայնքի ղեկավարին համայնքի սեփականություն հանդիսացող 05-005-0445-0002 ծածկագրով 0․43134հա, 05-005-0098-0032 ծածկագրով 0․002հա, 05-005-0443-0004 ծածկագրով 0.82681 հա, 05-005-0261-0005 ծածկագրով 0.02729 հա, 05-005-0260-0019 ծածկագրով 0.57272 հա, 05-005-0446-0006 ծածկագրով 0․73446 հա, 05-005-0121-0042 ծածկագրով 0․16737 հա հողամասերը՝  սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) տրամադրել <<ՄԵԾ ՄԱՍՐԻԿ>> ՍՊԸ-ին՝ 5100 կվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի էլեկտրահաղորդման գծի սպասարկման համար:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի օգտագործման՝  սերվիտուտի տրամադրման տարեկան վարձավճար սահմանել 05-005-0445-0002 ծածկագրով 0․43134հա՝ 133000 (մեկ հարյուր երեսուներեք հազար), 05-005-0098-0032 ծածկագրով 0․002հա՝ 650 (վեց հարյուր հիսուն), 05-005-0443-0004 ծածկագրով 0.82681հա՝ 254000 (երկու հարյուր հիսունչորս հազար), 05-005-0261-0005 ծածկագրով՝ 0.02729 հա 8500 ութ հազար հինգ հարյուր), 05-005-0260-0019 ծածկագրով 0.57272 հա՝ 176000 (մեկ հարյուր յոթսունվեց հազար), 05-005-0446-0006 ծածկագրով՝ 0․73446 հա 226000 (երկու հարյուր քսանվեց հազար), 05-005-0121-0042 ծածկագրով 0,16737 հա՝ 52000 (հիսուներկու հազար) ՀՀ դրամ:

3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԲԳԱՐ ԱԲԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.43 Մբ)
(4.90 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ նախորդ նիստերով <<ՄԵԾ ՄԱՍՐԻԿ>>  ՍՊ ընկերությանը Վարդենիս քաղաքում և Մեծ Մասրիկ բնակավայրում տրամադրվել էր հողատարածք՝ 5100 կվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի էլեկտրահաղորդման գծի սպասարկման համար: <<ՄԵԾ ՄԱՍՐԻԿ>>  ՍՊ ընկերությունը արևային կայանի միացման համար պետք է կառուցի ուղեգիծ, որոնք անցնում են համայնքային սեփականության հողատարծքներով, ուստի առաջարկում եմ տալ Ձեր համաձայնությունը՝ նախագծում ներկայացված ծածկագրերով և համապատասխան չափերով հողակտորները՝սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) տրամադրել  <<ՄԵԾ ՄԱՍՐԻԿ>>  ՍՊԸ-ին։Մեկնարկային գին սահմանելով, տարեկան բոլոր հողակտորների համար ընդհանուր՝  800 հազար 150 ՀՀ դրամ։ Համապատասխան ծածկագրերով և հողակտորների չափերով ներկայացված է տրամադրված նախագծում:

Հարցի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չեղան:

Քվեարկության արդյունքում 17 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner