Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 50-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 216-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով <<ՄԵԾ ՄԱՍՐԻԿ>> ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Արաբյանի լիազորված անձի՝ Վարդան Դադայանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Թույլատրել Վարդենիս համայնքի ղեկավարին համայնքի սեփականություն հանդիսացող 05-005-0445-0002 ծածկագրով 0․43134հա, 05-005-0098-0032 ծածկագրով 0․002հա, 05-005-0443-0004 ծածկագրով 0.82681 հա, 05-005-0261-0005 ծածկագրով 0.02729 հա, 05-005-0260-0019 ծածկագրով 0.57272 հա, 05-005-0446-0006 ծածկագրով 0․73446 հա, 05-005-0121-0042 ծածկագրով 0․16737 հա հողամասերը՝ սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) տրամադրել <<ՄԵԾ ՄԱՍՐԻԿ>> ՍՊԸ-ին՝ 5100 կվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի էլեկտրահաղորդման գծի սպասարկման համար:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի օգտագործման՝ սերվիտուտի տրամադրման տարեկան վարձավճար սահմանել 05-005-0445-0002 ծածկագրով 0․43134հա՝ 216000 (երկու հարյուր տասնվեց հազար), 05-005-0098-0032 ծածկագրով 0․002հա՝ 1000 (մեկ հազար), 05-005-0443-0004 ծածկագրով 0.82681հա՝ 414000 (չորս հարյուր տասնչորս հազար), 05-005-0261-0005 ծածկագրով՝ 0.02729 հա 13700 (տասներեք հազար յոթ հարյուր), 05-005-0260-0019 ծածկագրով 0.57272 հա՝ 286400 (երկու հարյուր ութսունվեց հազար չորս հարյուր), 05-005-0446-0006 ծածկագրով՝ 0․73446 հա 367300 (երեք հարյուր վաթսունյոթ հազար երեք հարյուր), 05-005-0121-0042 ծածկագրով 0,16737 հա՝ 83700 (ութսուներեք հազար յոթ հարյուր ) ՀՀ դրամ:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |