Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, համայնքի ղեկավարի առաջարկությամբ` համայնքի ավագանին որոշում է. 1. Չեղյալ համարել Վարդենիս համայնքի ավագանու 2014թ հոկտեմբերի 13-ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ Գ. ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑԸ ԳԱՅԻ ՓՈՂՈՑԻՑ ԴԵՊԻ ԱՐԵՎԵԼՔ ՎԵՐԱՆՎԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ>> N76-Ա որոշումը:
2. Չեղյալ համարել Վարդենիս համայնքի ավագանու 2022թ հոկտեմբերի 26-ի <<ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2014Թ. ՙՙՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ Գ. ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑԸ ԳԱՅԻ ՓՈՂՈՑԻՑ ԴԵՊԻ ԱՐԵՎԵԼՔ ՎԵՐԱՆՎԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ,, N 80-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N95-Ա որոշումը:
3.Չեղյալ համարել Վարդենիս համայնքի ավագանու 2022թ հոկտեմբերի 26-ի <<ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔՆ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N94-Ա որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |