Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ առաջարկելով 2025 թվականի սեպտեմբերի 12-ից 21-ը Իտալիայի Ջեսոլո քաղաքում կայանալիք քիք բոքսինգի WAKO երիտասարդների Եվրոպայի առաջնությանը՝ Վարդենիսի մարզիկների մասնակցությունն ապահովելու նպատակով համայնքի բյուջեի սպորտմիջոցառումների համար նախատեսված ծախսային գումարներից տրամադրել 2 500 000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումար:
Ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Նաիրա Մանուչարյանը՝ առաջարկելով հնարավորության դեպքում փոխհատուցել ամբողջությամբ, քանի որ ծնողը հնարավորություն չունի վճարելու, որին ի պատասխան Համայնքի ղեկավարը նշեց, որ մարզիչը ծնողի և ֆեդերացիայի հետ համաձայնեցրել է գումարի չափը, մնացած գումարը կփոխանցի ֆեդերացիան:
Հարցի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չեղան:
Քվեարկության արդյունքում 21 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|