Այսօր: Չորեքշաբթի, 20 Օգոստոսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 116
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 116
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-ԻՑ 21-Ը ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԵԼԻՔ ՔԻՔ-ԲՈՔՍԻՆԳԻ WAKO ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 47-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով, հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է․ 

1․2025 թվականի սեպտեմբերի 12-ից 21-ը Իտալիայի Ջեսոլո քաղաքում կայանալիք քիք բոքսինգի WAKO երիտասարդների Եվրոպայի առաջնությանը Վարդենիսի մարզիկների մասնակցությունն ապահովելու նպատակով համայնքի բյուջեի սպորտմիջոցառումների համար նախատեսված ծախսային գումարներից տրամադրել  2 500 000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար / ՀՀ դրամ գումար։

2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(66.77 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ առաջարկելով 2025 թվականի սեպտեմբերի 12-ից 21-ը Իտալիայի Ջեսոլո քաղաքում կայանալիք քիք բոքսինգի WAKO երիտասարդների Եվրոպայի առաջնությանը՝ Վարդենիսի մարզիկների մասնակցությունն ապահովելու նպատակով համայնքի բյուջեի սպորտմիջոցառումների համար նախատեսված ծախսային գումարներից տրամադրել  2 500 000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումար:

Ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Նաիրա Մանուչարյանը՝ առաջարկելով հնարավորության դեպքում փոխհատուցել ամբողջությամբ, քանի որ ծնողը հնարավորություն չունի վճարելու, որին ի պատասխան Համայնքի ղեկավարը նշեց, որ մարզիչը ծնողի և ֆեդերացիայի հետ համաձայնեցրել է գումարի չափը, մնացած գումարը կփոխանցի ֆեդերացիան:

Հարցի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չեղան:

Քվեարկության արդյունքում 21 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner