Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 76, 77 և 94-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին:
1.ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող 421-001-01 ծածկագրով 6.0 հա 3-րդ կարգի անջրդի վարելահողը տրամադրել վարձակալության մրցույթային կարգով` 25 (քսանհինգ )տարի ժամկետով:
2.Հաստատել վարձակալության տրամադրվող վարելահողի տարեկան մեկնարկային գինը 36180(երեսունվեց հազար հարյուր ութսուն) ՀՀ դրամ:
3.Ապահովել մրցույթի հրապարակայնությունը, նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր՝ մրցույթը անցկացնելու համար: