09.04.25
ԹԱՐՄԱՑՈՒՄ՝ ՋՐԱՆՋԱՏՈՒՄ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ
|
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ չեղարկել է ջրանջատումը Պլանային ջրանջատում Գեղարքունիքի մարզում՝ ապրիլի 10/11-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի ապրիլի 10-ին, ժամը 09.00-ից մինչև ապրիլի 11-ը, ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան և Իսակովի փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ
|
|
08.04.25
<<ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍՈԹՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀՈԱԿ-ՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԷՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
|
<<ՀՀ Գեղարքունիքի մազի Սոթք բնակավայրի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ում կազմակերպվել էր միջոցառում՝ «Գարուն և Մայր» խորագրով: Միջոցառմանը ներկա էին Վարդենիսի համայնքապետարանի ԿՄՍԵ և ՍԱ բաժնի աշխատակիցները, փոքրիկ սաների ծնողները և այլք: Միջոցառումը հագեցած էր մանկական գունեղ ներկայացումներով, ինչը ստեղծել էր ուրախ և տոնական մթնոլորտ, համեմված գարնանային տրամադրություններով ու մայրության տոնի խորհրդով:
|
|
08.04.25
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԷՐ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
|
Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի նախաձեռնությամբ Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում կազմակերպվել էր Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում։Միջոցառմանը ներկա էին Վարդենիսի համայնքապետարանի ղեկավար կազմը, համայնքապատկան հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները, պատերազմներում զոհված զինծառայողների կանայք, աղջիկները, քույրերը, այլ կառույցների ներկայացուցիչներ և այլք։Կանայք մինչ դահլիճ մուտք գործելը` Համայնքի ղեկավարի կողմից ստացան գեղեցիկ ծաղիկներ։Դահլիճում տիրում էր տոնական ու ջերմ մթնոլորտ։ Միջոցառումը հագեցած էր երաժշտական, պարային բեմադրություններով, ասմունքով, հարուստ խոսքով և դերասանական խաղով։Միջոցառման առանցքում էր մայրական զորեղ խորհրդի վեհ գաղափարը, ...
Մանրամասն |
|
08.04.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Սույն թվականի ապրիլի 7-ին Վարդենիսի համայնքապետարանի նիստերի դահլիճում համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն։Խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, համայնքի ղեկավարի խորհրդականները, օգնակաները, մամուլի քարտուղարը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատու ղեկավարները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և համայնքապետարանի աշխատակիցները։Համայնքի ղեկավարը Ապրիլի 7-ի կապակցությամբ շնորհավորեց կին աշխատակիցներին, մաղթեց տոկունություն, առողջություն, ընտանեկան և աշխատանքային ներդաշնակություն, ձեռքբերումներ։Օրակարգում էին համայնքին վերաբերող կրթական, կոմունալ, գյուղատնտեսական, սոցիալական, մշակութային, ...
Մանրամասն |
|
07.04.25
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
|
Թանկագի՛ն մայրեր, քույրեր, սիրելի՛ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ Ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։ Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, որը հռչակվել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Թո՜ղ Աստված առատորեն օրհնի ձեզ` ջերմություն ու լույս պարգևելով ձեզ և ձեր ընտանիքներին: Մաղթում եմ, որ ձեր կյանքը լեցուն լինի երջանկությամբ, սիրով, ներդաշնակությամբ և խաղաղությամբ: Հարգանքով՝ Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյան
|
|
07.04.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Հարգելի՛ բնակիչներ, ձեր ժամանակի խնայողության համար Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը ապրիլի 9-ին, ժամը 11։00-ից կտեղակայվի Վարդենիս քաղաքի համայնքապետարանի հարակից տարածքում։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոլորտում ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել և տեղում ստանալ ձեր հարցերի պատասխանները։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |