Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին.
1. Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Ռոմանի փողոցի 2/5 հասցեի 05-005-0177-0054 ծածկագրով 0.00225 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողատեսքի հողը օտարել աճուրդ վաճառքի միջոցով:
Մեկնարկային գինը սահմանել 1քմ-ի համար 1000(մեկ հազար) ՀՀդրամ:
2. Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Ռոմանի փողոցի 12/4 հասցեի 05-005-0175-0027 ծածկագրով 0.00318 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողատեսքի հողը օտարել աճուրդ վաճառքի միջոցով:
Մեկնարկային գինը սահմանել 1քմ-ի համար 1000(մեկ հազար) ՀՀդրամ: