Այսօր: Ուրբաթ, 11 Հուլիսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



09 հուլիսի 2025 թ.

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԼԵՌՆԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ 05-005-0073-0016 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 42 և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 731-Ն  որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ․ մայիսի 18-ի N 912-Ն որոշման դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշմաբ սահմանված կարգով և հիմք ընդունելով  <<Արտյոմ Ոսկանյան>> ԱՁ-Ի կողմից տրված 23.06.2025 թվականի ք. Վարդենիս, Լեռնագործների փողոցի 1/1 շենք, թիվ 36 բնակարանին կից ինքնակամ իրականացված կցակառույցի տեխնիկական վիճակի գնահատման վերաբերյալ եզրակացությունը և Մխիթար Արամի Կարապետյանի դիմումը` որոշում եմ.

1. Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցի 05-005-0073-0016 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել Լեռնագործների փողոց 1/1 շենք, 36/2 հասցե:

2. Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցի 1/1 շենք, 36/2 հասցեում Մխիթար Արամի Կարապետյանի կողմից 2008 թվականին ինքնակամ կառուցված աստիճանահարթակ՝ 3,2 քմ մակերեսով (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 20236BRRQ2) կառույցը ճանաչել օրինական, որպես Վարդենիս համայնքի սեփականություն:

3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման, այդ թվում` համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացնել ինքնակամ կառույցն իրականացնողի միջոցներով: 

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կամո Զարոյան   Արտյոմ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
(22.98 Կբ)
(3.23 Մբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner