Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Ղազարոս Սաֆարյանի, Եթեր Սաֆարյանի, Արտյոմ Սաֆարյանի, Հայկանուշ Սաֆարյանի և Պարգև Սաֆարյանի լիազորված անձի՝ Լյովա Անդրանիկի Գևորգյանի դիմումը համայնքի ավագանին որոշում է. 1.Ընդունել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող՝ Ղազարոս Սաֆարյան Պարգևի, Եթեր Սաֆարյան Մյասնիկի, Արտյոմ Սաֆարյան Ղազարոսի, Հայկանուշ Սաֆարյան Ղազարոսի և Պարգև Սաֆարյան Ղազարոսի՝ համասեփականատերերի սեփականություն հանդիսացող մարզ Գեղարքունիքի, համայնք Վարդենիս, Լճավան բնակավայրի 05-041-0027-0027 կադաստրային ծածկագրով՝ 10-րդ փողոց 10/2 հասցեի 0,03276հա հողամասի նվիրաբերությունը՝ Վարդենիս համայնքին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |