Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 96
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 96
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԽԱՉԱՂԲՅՈՒՐ ԵՎ ԳԵՂԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ԻՐԱՐ ՄԻԱՑՆՈՂ ՄԱՐԶԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.

1․Թույլատրել համայնքի ղեկավարին՝ Խաչաղբյուր և Գեղաքար բնակավայրերն իրար միացնող մարզային նշանակության կամուրջի հիմնանորոգման աշխատանքների նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և դրանց փորձաքննության եզրակացության ձեռք բերման համար համայքի բյուջեից 1․6․1  գործառնական դասակարգման 5113 հոդվածից հատկացնել 300․000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ։ 

2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.15 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեյկավարը՝ նշելով, որ Վարդենիս համայնքի Խաչաղբյուր և Գեղաքար բնակավայրերն իրար միացող կամուրջը ունի մարզային նշանակություն։ Կամուրջը գտնվում է անբարեկարգ վիճակում, մարզպետի հետ ունեցած հանդիպում-քննարկման արդյունքում ներկայացրել եմ կամուրջի անբարեկարգ վիճակի մասին և որոշեցինք, որ կամուրջի նորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման  և դրանց փորձաքննության եզրակացության  ձեռք բերման ֆինանսավորումը իրականացվելու է համայքի կողմից, իսկ շինարարական աշխատանքների ֆինանսավորում կիրականացվի մարզպետարանի կողմից։

Առաջարկեց հաստատել Վարդենիս համայնքի  Խաչաղբյուր և Գեղաքար բնակավայրերը իրար միացող մարզային նշանակություն կամուրջի նորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման  և դրանց փորձաքննության եզրակացության ձեռք բերման համար և հատկացնել 300․000 (երեք հայուր հազար) ՀՀ դրամ:

Առարկություններ և առաջարկություններ չեղան:

18 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner