Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի 10/04/2024 թվականի N 02//3085-2024 - գրությունը` համայնքի ավագանին որոշում է. 1.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող 05-064-0107-0075 ծածկագրով 1,2հա հողամասը (սեփականության իրավունքի վկայական N 30072024-05-0017) նվիրաբերել՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ՝ ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՄԻՆՉԵՎ 2026 ԹՎԱԿԱՆԸ ԿԱՌՈՒՑՎՈՂ, ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՂ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ 300 ԴՊՐՈՑՆԵՐ»-Ի ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ՝ ԿԱՌՈՒՑՄԱՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 2093-Ն որոշման համաձայն կրթահամալիր կառուցելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |