Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մշակված հաստիքների վերանայման մասին առաջարկությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N1 հավելվածի:
2.Հաստատել Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել Վարդենիսի քաղաքային համայնքի համայնքային բյուջետային հիմնարկների
աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 3 հավելվածի:
4. Ուժը կորցրած ճանաչել Վարդենիս համայնքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 22-ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 27-Ա որոշումը:
5.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: