Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով <<Գեղարքունիք Նաիրի>> ՍՊԸ-ի կողմից 24.02.2025 թվականին տրված բնակելի տան և պարիսպի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը և Լյուդվիկ Ղազարոսի Մելիքյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Երևանյան փողոց, 70 հասցեի 05-005-0010-0055 կադաստրային ծածկագրով հողամասում 2015 թվականին ինքնակամ կառուցված բնակելի տուն՝ 153,10 քմ (ներքին մակերես՝ 126,40 քմ), աստիճանահարթակ՝ 9,10 քմ և 2016 թվականին կառուցված պարիսպ՝ 6,20 քմ մակերեսներով շինությունները (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 06022025-05-0042 վկայական) չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք՝ ճանաչել օրինական, որպես՝ Լյուդվիկ Ղազարոսի Մելիքյանի սեփականություն:
2. Օրինականացումը իրականացնել հետևյալ սահմանված գներով.
2.1 Բնակելի տուն՝ 153,10 քմ x 10000 x 0.1028 = 157400 ՀՀ դրամ
2.2 աստիճանահարթակ՝ 9,10 քմ x 10000 x 0.1028 = 9355 ՀՀ դրամ
2.3 պարիսպ՝ 6,20 քմ x 10000 x 0.1028 = 6400 ՀՀ դրամ
3. Ընդամենը 173155 (մեկ հարյուր յոթանասուներեք հազար մեկ հարյուր հիսունհինգ) ՀՀ դրամ, որը պետք է 60-օրյա ժամկետում մուծվի տեղական բյուջե (ինքնակամ շինության օրինականացման հաշվեհամար-900155101208):
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: