Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 13-րդ և 49-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված <<ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի>> 2025 թվականի փետրվարի 10-ի թիվ 2/փ-56 եզրակացությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական սահմաններում ընգրկված համայնքային սեփականություն հանդիսացող Կուտական բնակավայրի 05-058-0021-0004 (սեփականության իրավունքի վկայական՝ N10042024-05-0073) բնակավայրերի նպատակային նշանակության 0,1հա <<այլ հողեր>> հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտի նպատակային նշանակության <<կապի հողեր>> գործառնական նշանակության՝ բջջային կապի կայան տեղադրելու համար:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |