Այսօր: Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 53
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 53
<<ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 1 ՄԵԴ>> ՀՈԱԿ ԵՎ <<ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 2 ՄԵԴ>> ՀՈԱԿ ՀԱՃԱԽՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ 2024-2025 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԾՆՈՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ ԶԻՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկական երաժշտական դպրոց>> և <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկական երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ-ների  կանոնադրությունների 5․4 կետի է) ենթակետը, ծնողների դիմումները և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ավագանին որոշում է․

1․ Զիջել <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 1 ՄԵԴ>> և <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 2 ՄԵԴ>> ՀՈԱԿ-ներ հաճախող ներքոնշյալ երեխաների 2024-2025 ուսումնական տարվա ծնողական վճարները` համաձայն հավելվածի․

2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(12.72 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Համայնքի ղեկավարը նշեց, որ կան ՀՈԱԿ-ներ հաճախող երեխաների զիջման վերաբերյալ որոշում, որտեղ առանձնացրել ենք ենթախմբեր, սակայն լրացուցիչ նաև մեզ են դիմել սոցիալապես անապահով 62 ծնողներ․ որոնք, համաձայն իրենց դիմումի,  չունեն հնարավորություն սահմանված ուսման վարձերը վճարելու։

Ուստի առաջարկեց զիջել նաև <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 1 ՄԵԴ>> և <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 2 ՄԵԴ>> ՀՈԱԿ-ներ հաճախող ներքոնշյալ երեխաների 2024-2025 ուսումնական տարվա ծնողական վճարները`

1. <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 1 ՄԵԴ>> ՀՈԱԿ հաճախող երեխաներ՝ 41։

2․ <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 2 ՄԵԴ>> ՀՈԱԿ հաճախող երեխաներ՝ 21։

Երեխաների ցանկն անվանական կցված է Ձեզ ներկայացված նախագծում։

Հարցի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չեղան:

Քվեարկության արդյունքում 17 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner