Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի 11.09.2024 թվականի N 02//7377-2024 գրությունը՝համայնքի ավագանին որոշում է. 1.Ընդունել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող մարզ Գեղարքունիքի, համայնք Վարդենիս, Տրետուք բնակավայրի 05-090-0011-0003 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի նվիրաբերությունը՝ Վարդենիս համայնքին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |