Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0267-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 ապրիլի 2024 թվականի N 0267-Ա

ԵՐԱՆՈՒՀԻ ՕՆԻԿԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ Վ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ 05-005-0179-0028 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԿԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ մայիսի 18-ի N 912-Ն որոշման դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 02.02.2002 թվականի N 88 որոշմամբ, հիմք ընդունելով <<ԹԻՎ 28 ՇՄՇ>> ԲԲԸ -ի 11.03.2024 թվականի եզրակացությունը և Երանուհի Օնիկի Մարտիրոսյանի դիմումը, որոշում եմ.

1. Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Վ.Համբարձումյան փողոցի 05-005-0179-0028 ծածկագրով անշարժ գույքին տրամադրել Վարդենիս քաղաք, Վ.Համբարձումյան փողոց, 2-րդ փակուղի 1 հասցե:

2. Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Վ.Համբարձումյան փողոց, 2-րդ փակուղի 1 հասցեում գտնվող <<լվացքատուն>>  գործառնական նշանակությունը փոփոխել՝ որպես <<ավտոտնակ>>:

3. ՀՀ կառավարության 2006թ․ մայիսի 18-ի N 912-Ն որոշման 3-րդ կետի՝ հողամասի գործառական նշանակությունը համարվում է փոփոխված, որպես բնակելի կառուցապատման:

4. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Վ.Համբարձումյան փողոց, 2-րդ փակուղի 1 հասցեի 05-005-0179-0028 ծածկագրով 0,04493 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և Երանուհի Օնիկի Մարտիրոսյանի կողմից վերոնշված 0,04493 հա հողամասում 2006 թվականին կառուցված բնակելի տուն, բաց պատժգամբ՝ 123,1 քմ (ներքին մակերես բնակելի տուն՝ 93,20 քմ և բաց պատժգամբ 5,3 քմ), աստիճանահարթակ՝ 11,5 քմ, 2020 թվականին կառուցված աստիճանահարթակ՝ 17,30 քմ և 13,0 քմ (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023GJENE6) շինությունները չեն խախտում այլ անձանց իրավունքը և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք՝ ճանաչել օրինական, որպես Երանուհի Օնիկի Մարտիրոսյանի սեփականությունը:

5. Օրինականացումը իրականացնել հետևյալ սահմանված գներով.

5.1 բնակելի տուն, բաց պատժգամբ՝ 123,1 քմ x 10000 x 0,1209 = 148850 դրամ

5.2 աստիճանահարթակ՝ 11,5 քմ x 10000 x 0,1209 = 13900 դրամ

5.3 աստիճանահարթակ՝ 17,3 քմ x 10000 x 0,1209 = 20950 դրամ

5.4 աստիճանահարթակ՝ 13,0 քմ x 10000x 0,1209 = 15750 դրամ

5.5 դուռ պատուհան՝ 3 հատ x 10000 x 0,1209 = 3650 դրամ

5.6 ընդամենը 203100 (երկու հարյուր երեք հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ, որը պետք է 60-օրյա ժամկետում մուծվի տեղական բյուջե՝ ինքնակամ շինության օրինականացում-900155101208 հաշվեհամարով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(224.36 Կբ)
(5.99 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 38

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner