Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով 10 մարտի 2025 թվականի թիվ 28 <<ՇՄՇ>> ԲԲԸ-ի կողմից տրված ինքնակամ իրականացրած բնակելի տան տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը և Արթուր Աշոտի Վանոյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Ավազան բնակավայրի 4-րդ փողոց, 1-ին փակուղի, 2 հասցեի 05-014-0010-0012 կադաստրային ծածկագրով հողամասում 2020 թվականին ինքնակամ կառուցված բնակելի տուն՝ 28,70 քմ (ներքին մակերես՝ 21,70 քմ), աստիճանահարթակ՝ 3,30 քմ մակերեսներով շինությունները (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023ZJAYEC) չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք՝ ճանաչել օրինական, որպես Արթուր Աշոտի Վանոյանի սեփականություն:
2. Օրինականացումը իրականացնել հետևյալ սահմանված գներով.
2.1 Բնակելի տուն և աստիճանահարթակ՝ 32,00 քմ x 10000 x 0.0456 = 14600 ՀՀ դրամԲ
2.2 Դուռ պատուհան՝ 5 հատ x 10000 x 0,0456 = 2300 դրամ
3. Ընդամենը 16900 (տասվեց հազար ինը հարյուր) ՀՀ դրամ, որը պետք է 60-օրյա ժամկետում մուծվի տեղական բյուջե (ինքնակամ շինության օրինականացման հաշվեհամար-900155101208):
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: