Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ մայիսի 18-ի N 912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով 14.10.2024 թվականի թիվ 28 <<ՇՄՇ>> ԲԲԸ-ի ինքնակամ շինության տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը և Մարգար Վարդանի Խլոյանի դիմումը որոշում եմ.
1.Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ մայիսի 18-ի N 912-Ն որոշման 3-րդ կետի՝ հողամասի գործառնական նշանակությունը համարվում է փոփոխված, որպես հասարակական կառուցապատման:
2. Վարդենիս համայնքի, Վարդենիս քաղաքի Վ. Սարգսյան փողոց 10/15 հասցեի 05-005-0145-0079 կադաստրային ծածկագրով հողամասում 2019 թվականին ինքնակամ կառուցված խանութ՝ 158,97քմ (ներքին մակերես՝ 139,80քմ),(չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023K2RR7A), չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպսռնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք՝ ճանաչել օրինական, որպես Մարգար Վարդանի Խլոյանի սեփականությունը:
3. Օրինականացումը իրականացնել հետևյալ սահմանված գներով
3.1 խանութ՝ 158,97քմ x 20000 x 0.1209 = 384390 ՀՀ դրամ
3.2 ընդամենը 384390 (երեք հարյուր ութանասունչորս հազար երեք հարյուր ինսուն) ՀՀ դրամ, որը պետք է 60-օրյա ժամկետում մուծվի տեղական բյուջե (ինքնակամ շինության օրինականացման հաշվեհամար-900155101208):
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: