Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 56
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 56
Մ-11 ՄԱՐՏՈՒՆԻ-ՎԱՐԴԵՆԻՍ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ 3,6 ԿՄ ՀԱՏՎԱԾԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԼԻՑՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 21 փետրվարի 2013 թվականի N 152-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության N ԱԵ/34/13996-2024 գրությունը, Հայաստանի Հանրապետության <<ՆՈՐԳԵՈ>> ՍՊԸ-ի եզրակացությունը՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Թույլատրել <<Կապավոր>> ՍՊ  ընկերությանը Մ-11 Մարտունի-Վարդենիս ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 25+600-կմ 29+200 հատվածի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ լիցքը վերցնել Ծովակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 2 տեղամասերից:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԲԳԱՐ ԱԲԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(79.09 Կբ)
(55.84 Կբ)
(1.49 Մբ)
(285.44 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ պետական միջոցներով հիմնանորոգվում է Մ-11 Մարտունի-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի 3.6 կմ հատվածը, որի համար անհրաժեշտ է կապալառու <<Կապավոր>> ՍՊ  ընկերությանը թույլատրել աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ լիցքը վերցնել Ծովակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 2 տեղամասերից:

Հարկ եմ համարում նշել, որ Ծովակ բնակավայրի հարևանությամբ գտնվող 2 տեղամասերում կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ, որոնցով հաստատվել է, որ նշված հատվածում առկա է 300 հազար խորանարդ մետր ժայռային լիցք: Ուսումնասիրության ընթացքում կատարվել է համապատասխան գեոդեզիական հանույթ, որն արտացոլված է կից ներկայացված կադաստրային քարտեզի վրա: Իրականացվել է նաև ինժիներաերկրաբանական ուսումնասիրություն, որի արդյունքում տրամադրված դրական եզրակացությունը ևս առկա է:

Հարցի վերաբերյալ առաջարկություններ և առարկություններ չեղան:

Քվեարկության արդյունքում 22 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner