Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 50-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 216-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով <<ԼՈՒԹ ՄԱՐ>> ՍՊԸ-ի տնօրեն Հովակիմ Սիրեկանյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկը՝ համայնքի ավագանին որոշում է․
1.Թույլատրել Վարդենիս համայնքի ղեկավարին համայնքի սեփականություն հանդիսացող 05-083-0104-0088 ծածկագրով 0․0134հա, 05-083-0106-0029 ծածկագրով 0,02501հա և 05-083-0104-0089 ծածկագրով 0,2615հա հողամասերը՝ սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) տրամադրել <<ԼՈՒԹ ՄԱՐ>> ՍՊԸ-ին՝ 10 կվտ օդային ուղեգծի սպասարկման համար:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի օգտագործման՝ սերվիտուտի տրամադրման տարեկան վարձավճար սահմանել 05-083-0104-0088 ծածկագրով 0․0134հա՝ 6700 (վեց հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ, 05-083-0106-0029 ծածկագրով 0,02501հա՝ 12500 (տասներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ և 05-083-0104-0089 ծածկագրով 0,2615հա՝ 130800 (մեկ հարյուր երեսուն հազար ութ հարյուր) ՀՀ դրամ :
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։