Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 2-ի ՀՕ-361-Ն օրենքի 24․4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը թույլատրվում է միայն համայնքի ավագանու սահմանած վայրերում, իսկ 10-րդ մասի համաձայն՝ համայնքում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության արգելված վայրերը սահմանում է համայնքի ավագանին:
Օրենքի պահանջներն ապահովելու նպատակով առաջարկում եմ Վարդենիս համայնքի տարծքում մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով (բացառությամբ 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց) երթևեկության համար սահմանել համայնքի բոլոր մայթերով կահավորված փողոցների մայթերը։
Իսկ երկրորդ կետով՝ 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց երթևեկության համար սահմանել Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցի կողնակը։
Քվեարկության արդյունքում 22 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|